Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Նման դեպքերում հարցը տեղափոխվելու է իրավական դաշտ»

«Նման դեպքերում հարցը տեղափոխվելու է իրավական դաշտ»
28.04.2017 | 09:54

Պատմամշակութային արժեքների պահպանման հարցը Երևանի ավագանու ընտրությունների շեմին ավելի է սրվել, և մինչ տարբեր քաղաքական ուժեր, ինչպես բնորոշ է ընտրական շրջանին, փորձում են թացը չորի հետ խառնել, նկատենք, որ Հայաստանի պատմամշակութային արժեքների պահպանման կարգի մասին, որպես առաջնահերթ ծրագրի, մոտ վեց ամիս առաջ խոսեց մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ։ Ի՞նչ փուլում է այս գործընթացը՝ կառավարության երեկվա նիստից հետո հարցրինք նախարարին։


-«Պատմամշակութային արժեքների պահպանման կարգը» մշակման վերջին փուլում է, և մենք այն առաջիկայում կներկայացնենք կառավարությանը։ Մեր նպատակն է կարգով հստակեցնել պահպանման գոտիները և որդեգրել այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են աշխարհի առաջատար երկրները։
-Այդ կարգը «կկապի՞» այն մարդկանց ձեռքերը, որոնք կամայական շինարարություն են իրականացնում պատմամշակութային վայրերում։
-Այո, նման դեպքերում հարցը տեղափոխվելու է իրավական դաշտ։
-Պարոն նախարար, իսկ ներդրումային ծրագրեր Ձեր ոլորտում արդեն իրականացվո՞ւմ են։
-Այո, մենք բազմաթիվ ծրագրեր ունենք, որոնցից մի քանիսը գործնականում իրականացվում է։ Ներդրումային ծրագրերից է, մասնավորապես, Աբովյան 1 հասցեում գործող տիկնիկների թանգարանը, մայիսին կմեկնարկի «360 աստիճան» վիրտուալ թանգարանը, որի արժեքը 300 հազար դոլար է։ Դսեղում սկսված է Թումանյանի տուն-թանգարանի ենթակառուցվածքների շինարարությունը։ Այս տարի կունենանք նաև 10 գրատնակ, որոնք կտեղակայվեն մայրաքաղաքի համապատասխան փողոցներում։ Իր հերթին է սպասում նաև գորգարվեստի թանգարանը։


Ճեպազրույցը` Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Դիտվել է՝ 2386

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ